Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա (վիդեո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա:

Բուխարեստի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և այլք։

Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։ Առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախատեսվում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրում։ ՀՀ վարչապետն ու Ռումինիայի նախագահը հանդիպման արդյունքները կամփոփեն մամուլի ասուլիսի ձևաչափով։

Օրվա երկրորդ կեսին «Վիկտորիա» կառավարական պալատում նախատեսված է հանդիպում Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ։ Երկու երկրների վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *