Թրամփն ու Վենսը 48 ժամ փորձել «փրկել» Nvidia-ի ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 48 ժամ փորձել են «փրկել» Ջենսեն Հուանգին, որը հեռացվել էր Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Թերթը նշում է, որ դա նման էր սկանդալում հայտնված մարդու համբավը մաքրելու աննախադեպ փորձի։

Պարբերականի տվյալներով՝ Հուանգի ղեկավարության օրոք Nvidia-ն մի քանի ամիս շարունակ գործակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության հետ՝ ենթադրյալ մաքսանենգության հետաքննության շրջանակներում։

Հուանգը, որը գլխավորում էր Nvidia-ն հիմնադրման օրվանից, հրաժարական է տվել նոյեմբերի 12-ին՝ «լրտեսական սկանդալից» հետո. նրան կասկածել են իր ազգանվանակից Էլիս Հուանգի՝ Չինաստանի քաղաքացու, CCTV-ի նախկին թղթակցի և Megaspeed International-ի նախկին ղեկավարի հետ սիրավեպ ունենալու համար։ Վերջինիս NYT-ի տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայություններն համարում են Չինաստանի հետախուզության գործակալ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դա չի հաստատել։ Չինաստանն էլ հերքել է իր առնչությունն այդ պատմությանը։

Ի վերջո երեք՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, չնայած շուրջ ստեղծված սկանդալին, կվերադառնա ընկերությունում իր նախկին պաշտոնին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *