Եվրահանձնաժողովը մտադիր չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել


Աշխարհ


Եվրահանձնաժողովը մտադիր չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել եվրոպական անվտանգության հարցերի շուրջ՝ չնայած Մոսկվա պատվիրակություն ուղարկելու հրավերին: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Պաուլա Պինյոն: Նրա խոսքով՝ եվրոպական կողմը պատրաստ է քննարկել անվտանգության հարցերը և Ուկրաինայի հակամարտության կարգավորումը բացառապես բազմակողմ ձևաչափով, հաղորդում Է Reuters-ը:

«Մենք տեղյակ ենք այս հրավերին, բայց շարունակում ենք կենտրոնանալ բազմակողմ հանդիպումների վրա և պատրաստ ենք մասնակցել միայն այդ ձևաչափով»,- ասել է նա։

Պինյոն հավելել է, որ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ քննարկումները կարող են սկսվել միայն Ուկրաինայում լիակատար հրադադարից հետո և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության երկրների մասնակցությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ ուկրաինական կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները պարզելու համար: Պուտինի խոսքով՝ դրանից հետո Մոսկվան կորոշի, թե ինչ ձևաչափով շարունակել Ուկրաինայի հարցով երկխոսությունը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *