
Եմենի հարավում՝ Լահջ նահանգում, տրանսպորտային միջոցներին հասցված ավիահարվածների հետևանքով առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող SABA-ն։ Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի ավիահարվածների թիրախում են հայտնվել երեք մարդատար ավտոբուս և երեք բեռնատար։
Հուսիների կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ-Ասբահին հայտնել է, որ յոթ ավիահարված է հասցվել։ Նրա խոսքով՝ զոհվածների և վիրավորների մեծ մասը ներքին տեղահանված անձինք են եղել, որոնք ուղևորվում էին դեպի Թաիզ նահանգ։
Ավելի վաղ հուսիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր, որ քաղաքացիական տրանսպորտային միջոցներին հարվածել են Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչները։ Մինչդեռ Լահջ նահանգի իշխանությունները և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մաջիդ ան-Նուզեյլին հրետակոծության համար մեղադրել են հենց հուսիներին։
🚨🇾🇪 Footage Shows Aftermath of Saudi Airstrikes on Cargo Trucks in Yemen
Footage shows the aftermath of Saudi airstrikes targeting cargo transport trucks in Yemen’s #Lahj Governorate, killing several truck drivers. https://t.co/FEEhMtZSHQ— Raaz News – En (@raaznewsen) November 23, 2026