Առաջարկվում է սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը


Քաղաքականություն


Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը նախատեսում է նաև նոր սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների և մարզիկների համար։

Փաթեթի հիմնական դրույթներից մեկով առաջարկվում է սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Ըստ առաջարկի՝ նման վիզաներ կտրամադրվեն միայն որոշակի, փաստաթղթերով հիմնավորված դեպքերում։

Նոր սահմանափակումներ են նախատեսվում նաև սպորտի ոլորտում։ Մասնավորապես, առաջարկվում է արգելել ռուս մարզիկներին և մարզական թիմերին Եվրամիության տարածքում հանդես գալ Ռուսաստանի պետության անունից։

Պատժամիջոցների նոր փաթեթը դեռևս վերջնականապես հաստատված չէ։ Այն պետք է հավանության արժանանա ԵՄ անդամ երկրների կողմից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *