Իրանում առանց հիջաբի համերգ տված երգչուհուն 74 մտրակի հարված են հասցրել

Իրանում 29-ամյա երգչուհի Փարասթու Ահմադին դատապարտվել է 74 մտրակի հարվածի՝ առանց հիջաբի համերգ ունենալու համար։ Նույն պատիժն է կիրառվել նաև նրա խմբի երեք երաժիշտների և պրոդյուսերի նկատմամբ։ Այս մասին BBC-ին հայտնել են նրանց փաստաբանները։

Դեպքը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերին, երբ Ահմադին առանց գլխաշորի և բաց ուսերով զգեստով համերգ էր ներկայացրել, որը հեռարձակվել էր ուղիղ եթերով՝ YouTube-ում։

Իրանում կանանց արգելվում է հանրային վայրերում միայնակ երգել, իսկ գլխաշոր կրելը պարտադիր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *