
«Մենք քանիցս ասել ենք, որ դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը: Դրանից հետո ընդդիմությունը մի քանի անգամ փողոց է գեներացրել ու ձախողել: Սա ի ցույց է դնում այն, որ հիշյալ օրակարգն ակտուալ չէ… Քարոզարշավի ժամանակ ես շփվել եմ բազմաթիվ քաղաքացիների հետ, և ԼՂ շարժումը, ուր մնաց վերամիավորման ակտը վկայակոչելն այլևս ակտուալ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությանը: