«Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրերից մեկում՝ Բերդաշենում, այսպիսի հիանալի դպրոց է կառուցվել, մարզի հեռավոր բնակավայրերում ևս կրթության համար ստեղծվում են ժամանակակից ու լավագույն պայմաններ»,- Դավիթ Առուշանյան։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ շրջայց է կատարել դպրոցի նորակառույց շենքում, ծանոթացել կրթական միջավայրին ու ստեղծված հնարավորություններին։
Լուսավոր, ընդարձակ դասասենյակներ, անհրաժեշտ գույք, ժամանակակից լաբորատոր սարքավորումներ․ դպրոցում ամեն ինչ նախատեսված է աշակերտների որակյալ կրթության, ուսումնառության ու ստեղծագործական զարգացման համար։
Մոտ 697 մլն 700 հազար դրամ արժողությամբ շինարարական ծրագրի արդյունքում մարզի հյուսիսում բնակվող երեխաները սովորելու են նոր, ժամանակակից ու հարմարավետ դպրոցում։