
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում բարեկամ Հայաստանի կառավարությանը և հաջողություն ենք մաղթում նրան սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։
«Գնահատել, թե որքանով են բարեփոխումները համապատասխանում իրավական չափանիշներին, Հայաստանի իշխանությունների անմիջական իրավասության հարցն է»,- հավելել է նա։