Իրանի Կում քաղաքում ի կատար է ածվել երգչուհի Պարաստու Ահմադիի և նրա երաժշտական խմբի չորս անդամների նկատմամբ մտրակի 74-ական հարվածի դատավճիռը։ Պատճառը երգչուհու՝ առանց հիջաբի ելույթ ունենալն է։
Նշվում է, որ պատիժը կրկին օրակարգ է բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց՝ ստեղծագործական գործունեության համար դատական հետապնդման հարցը։
Փաստաբան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ դատավճռի ուժի մեջ մտնելուց և գործը պատժի կատարման բաժին ուղարկելուց հետո Պարաստու Ահմադին, Սոհեյլ Ֆաքիհ-Նասիրին, Ամին Թահերին, Ամիր-Ալի Փարնիային և Մոհսեն Լաշքարիին կանչել են Կումի դատախազություն, որտեղ նրանցից յուրաքանչյուրին մտրակի 74 հարված են հասցրել