Telegram մեսենջերի տրաֆիկը շարունակում է նվազել․ փետրվարին այն կրճատվել է 10%-ով, իսկ մարտին՝ արդեն 18%-ով։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով Digital Budget-ի տվյալներին։
Միևնույն ժամանակ, Max մեսենջերը ցուցաբերում է հակառակ միտում։ Հունվարին գրանցված 24% անկումից հետո, մարտին դրա լսարանը աճել է ավելի քան 60%-ով, ինչը մասնագետները կապում են Telegram-ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ։
Փորձագետների գնահատմամբ՝ օգտատերերը աստիճանաբար հարմարվում են փոփոխություններին և սկսում են միաժամանակ օգտագործել մի քանի մեսենջեր՝ տարբեր նպատակների համար։