ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար կազմակերպվել էր առցանց այցելություն Երևանի պատմության թանգարան՝ «Պատումներ Երևանի պատմությունից» խորագրով։
Առցանց այցելության ընթացքում ազատազրկված անձանց ներկայացվել են հետաքրքիր փաստեր Երևանի պատմության, քաղաքի հատակագծի, ճարտարապետական յուրօրինակ լուծումների, պատմամշակութային ժառանգության, ինչպես նաև մայրաքաղաքի պատմության նշանակալի իրադարձությունների վերաբերյալ։
Նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռել ազատազրկված անձանց հաղորդակից լինելու երկրի մշակութային կյանքին և ազգային արժեքներին։