Սերբիայում տեխնիկական ուսումնարանի սաներից մեկը կրակ է բացել աշակերտների վրա


Աշխարհ


Սերբիայի Կրագուևաց քաղաքում գտնվող տեխնիկական ուսումնարանի (8-րդ դասարանից հետո ընդունվող աշակերտների համար) սաներից մեկը կրակ է բացել հենց դասի ժամանակ։ Դեպքի հետևանքով տուժել են ուսումնարանի երկու աշխատակից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Այսօր առավոտյան Կրագուևացի տեխնիկական ուսումնարանում կրակոցներ են հնչել։ Երկու մարդ տուժել է․ մեկը հրազենային վնասվածք է ստացել, մյուսը՝ ապակու բեկորներից։ Տուժածներին տեղափոխել են համալսարանական հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այլ տուժածներ չկան: 17-ամյա ուսանողը ձերբակալվել է՞»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *