Գտնել այնպիսի լուծում, որն օգուտ կբերի թիմին

Ինչպես գրում է El Nacional-ը, գերմանացի մասնագետը ցանկանում է հստակ կարգ սահմանել 11-մետրանոց հարվածների իրացման հարցում՝ հատկապես «Վիլյառեալի» դեմ խաղում տեղի ունեցած դրվագից հետո։

 

Ինչպես հայտնի է, «դեղին սուզանավի» դեմ հանդիպման ընթացքում Լամին Յամալը Ռաֆինյայից խնդրել էր իրեն զիջել 11-մետրանոցի իրացման իրավունքը։ Բրազիլացին ընդառաջել էր թիմակցին, սակայն Յամալը վրիպել էր: «Ֆլիկը համոզված է, որ 11-մետրանոցների իրացմանը պետք է ավելի հստակ և պատասխանատու մոտենալ, հատկապես երբ խաղասեղանին արդյունքն է։ Այդ կապակցությամբ նա ծրագրում է զրուցել երկու ֆուտբոլիստների հետ՝ գտնելու այնպիսի լուծում, որն օգուտ կբերի թիմին»,- նշվում է հրապարակման մեջ։

Հատկանշական է, որ «Բարսելոնայում» Ռաֆինյայի 11-մետրանոցների վիճակագրությունը գրեթե անթերի է՝ 22 դիպուկ հարված 23 փորձից, և հենց նա է համարվում ամենահուսալի թեկնածուն պատասխանատու պահերին հարվածն իրացնելու համար։ 

«Վիլյառեալի» դեմ խաղի մեկնարկում «Բարսելոնան» երկու գնդակ էր բաց թողել, սակայն ի վերջո կարողացել էր կամային հաղթանակ տանել 3-2 հաշվով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *