Անկախության հռչակագրի հրաժարումից մինչև ազգային ինքնության մոռացում։ Մարդիկ չեն ընկրկում ալիևյան սահմանադրության պարտադրանքի առաջ։ Ասում են՝ ծանոթացել են նոր տեքստին, այս ամենից հետո ինչպե՞ս պիտի կողմ քվեարկեն Ալիևի պահանջներին։ «Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջների բացակայությունը դրական երևույթ է»․ Բաքվից հնչող այս հայտարարությանը կոշտ է արձագանքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ իրենք դա թույլ չեն տալու։ Հաշտ չեն Երևանում ինքնության վերաշարադրումից. ո՞վ է ասել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա: Բաքվից հնչող սպառնալիքներին քաղաքացիները կոշտ են հակադարձում՝ հարց տալով, թե Ալիևն ի՞նչ իրավունքով է խառնվում Հայաստանի ներքին գործերին ու Սահմանադրությանը։ Հայրենիքի, պատմության ու արժանապատվության զիջմամբ կառուցված խաղաղությունը խաբկանք է, իսկ ժողովրդի ու ընդդիմության պատասխանը հստակ՝ ալիևյան թելադրանքով գրված Սահմանադրությունը Հայաստանում անցնելու ճանապարհ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում