Ալիեւի ասածով չենք ապրելու․ Արեգա Հովսեփյան

Չի կարող Ալիևը թելադրել, թե մենք` հայերս, ինչպես ապրենք, չի կարող իմ անձնագրում Ադրբեջան գրվել, չի կարող մեր անկախությունը սակարկման դրվել, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Մեզ առաջարկում են ցանկացած երկրում ցանկացած ընդդիմության համար երազելի մի գործարք` իշխանություն, ալիևյան սահմանադրությանը կողմ լինելու պարագայում, կամ նոր բռնաճնշումներ, իրավունքների խախտումներ, խեղված կյանքեր:

Եվ մեզ առաջարկվող գործարքի պատասխանը Նարեկ Կարապետյանը երեկ հնչեցրեց:

Ալիեւի ասածով չենք ապրելու, Ալիեւի ասածը չի անցնելու»,– նշել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *