
Օգտատեր Նունիկ Ավետիսյանը գրել է. «Վարդանանց ՆԲԿ, պարզապես ծիծաղելի է, որ մարդուն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում եք՝ մեռնես էլ, պիտի գաս: Մեկ անգամ էդպես եկել եմ, տունդարձի ճանապարհին՝ ուշաթափվել:
Ասենք՝ դողէրոցքով պառկած եմ, սոսկալի մարմնացավով, ո՞նց հասնեմ էս խցանումներով, ո՞նց: Բարի եղեք, ծառայություն ունեցեք, որ եթե մարդն անկարող է մոտենալու, դուք մոտենաք: Երբևէ մտածել եմ, թե կարգին բուժկենտրոն եք, բայց բազմիցս հիասթափվել եմ:
Կարող եք նաև նայել, թե տարվա մեջ քանի անգամ եմ ընդհանրապես դիմում ձեզ՝ մեկ կամ երկուսից ոչ ավելի»: