ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին ինչ օրակարգով է գնում Մոսկվա։
«Մեր օրակարգն է վերանայել խնդիրները, որոնք վերջին ժամանակաշրջանում կուտակված են հայ-ռուսական հարաբերություններում»,– նշել է նա՝ հույս հայտնելով, որ ռուս գործընկերները ևս նույն մոտեցումն ունեն առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցում։
Կոստանյանը նաև ընդգծել է, որ Երևանը հույս ունի՝ Փաշինյան–Պուտին հանդիպումը գործընկերային մթնոլորտում տեղի կունենա։