«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ–ում թերթի աղբյուրը ասել է, որ իրենք էլ են ապշած՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել։ Նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն 1 տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու և հանրաքվեի դնելու համար։
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես իշխանությունը արհամարհել է և նախագիծը` անգամ խոստանալուց հետո, նրանց չեն ներկայացրել, գրում է թերթը։