Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի

Եթե «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի կազմում գոնե ձևական (կամ գուցե ոչ ձևական) կա հայազգի անձ՝ ի դեմս Աշոտ Հակոբյանի, ապա Հարավկովկասյան երկաթուղու տնօրենների խորհուրդը ամբողջությամբ կազմված է այլազգիներից՝ ռուսներից։


Իսկ ի գիտություն «ինքնիշխանություն բերած» Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխուժակների` տեղեկացնենք, որ հենց այս պահին «ՀԿԵ» ՓԲԸ-ն վաճառքի կամ վարձակալության է ներկայացրել երկաթուղու ենթակառուցվածքներում առկա հազարավոր քառակուսի մետր տարածքներ՝ շենքեր, հյուրանոցներ, բազաներ և այլ անշարժ գույքեր։


Նման իրավիճակում մինչ հայրենի իշխանությունները «Հարավկովկասյան երկաթուղին» «վերադարձնեն ժողովրդին», նրանից գուցե մնացած լինեն միայն լիցենզիայի թուղթը և մի քանի ռելս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *