Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համար


Հարեվաններ


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում` հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վրասատնի իր գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափն ընդգրկում է նաև պաշտպանության և անվտանգության հարցերը:

Խոսելով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների մասին՝ Բայրամովը հայտնել է, որ երկրների միջև գործում է 145 փաստաթուղթ, ևս 18-ը նախապատրաստման փուլում են: Նախարարի բնորոշմամբ՝ Վրաստանն Ադրբեջանի համար բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր։

Բայրամովը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ դրական դինամիկա է նկատվում: Ադրբեջանական կողմը Վրաստանի տնտեսության մեջ 4 մլրդ դոլարի ներդրում է կատարել, Վրաստանի կողմից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրված ներդրումների ծավալը կազմում է 460 մլն դոլար:

Նա նաև ընդգծել է Բաքվի և Թբիլիսիի միջև ուղևորատար երկաթուղային հաղորդակցության վերականգնման կարևորությունը: Բայրամովի խոսքով՝ Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանման մեկնարկը կարևոր ներդրում ունի տարածաշրջանում համագործակցության զարգացման գործում:

Բոճորիշվիլուն ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *