Բասենի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր:

Ինչպես հայտնել է տեսչական մարմին- սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք,

– պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
– առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա են եղել բորբոսի, կեղտի կուտակումներ և մասնիկների թափվելու վտանգ,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *