Լարսը փակ է. Հայաստանում ճանապարհները հիմնականում բաց են


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի` Ծիլքար գյուղից Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *