Տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը։
Կուսակցության համագումարը միաձայն որոշում է կայացրել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։
Կուսակցության համագումարը մեկ այլ որոշմամբ հաստատել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։
Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։
Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին, ժամը՝ 17.00-ին, Ազատության հրապարակում դաշինքի կողմից հրավիրված միասնության հանրահավաքին։
Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։
- Նարեկ Կարապետյան
- Արամ Վարդևանյան
- Գոհար Մելոյան
- Դավիթ Ղազինյան
- Ռուբեն Մխիթարյան
- Արեգա Հովսեփյան
- Մամիկոն Ասլանյան
- Հայկ Ֆարմանյան
- Մարիաննա Ղահրամանյան
- Հայկ Սուքիասյան
- Աշոտ Ֆարսյան
- Իրինա Յոլյան
- Էդգար Ղազարյան
- Տիգրան Աբրահամյան
- Լենա Մաթևոսյան
- Ռոբերտ Կադարյան
- Գրիշա Թամրազյան
- Լիլիա Շուշանյան
- Անդրանիկ Գևորգյան
- Գառնիկ Դավթյան
- Լիանա Գասպարյան
- Արթուր Դանիելյան
- Վաղինակ Վարդանով
- Լիանա Մանուկյան
- Ավետիս Առաքելյան
- Հարություն Մնացականյան
- Լիլիթ Ղարաջյան
- Վրույր Այվազյան
- Շիրազ Մանուկյան
- Անուշ Միրզոյան
- Լևոն Նալբանդյան
- Արկադի Թամազյան
- Հասմիկ Ենգոյան
- Ալեքսանդր Սարգսյան
- Մհեր Աղամյան
- Գոհար Օսիպյան