Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերի հաստատման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին երկու երկրների միջև արդեն ձևավորվել են տնտեսական և առևտրային կապեր։

Նոյեմբերի 25-ին Լիտվայի արտգործնախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռների տարանցիկ փոխադրման համար։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ալիևի հայտարարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *