Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է ներկայացվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

«Դավիթ Էդգարի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշված է տեքստում։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանին՝ նախկին նախարարին օժանդակելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *