
«Լիտվացի գործընկերոջս մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս համատեքստում դրանց զարգացման դինամիկայի, ինչպես նաև վաշինգթոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին»: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող զարգացումները։