
«Ձեր խմբակցության ղեկավարի հետ կապված քրեական գործեր կան, եթե, օրինակ, տիկին Վարդապետյանը, թղթերը դնի թևի տակ և գա Նարեկ Կարապետյանի հետևից՝ նրան կալանքի տանելու, արդյոք խմբակցության որոշման փոփոխություն կլինի»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանին։ «Բացառում եմ»,- պատասխանեց Վարդևանյանը և շարունակեց․ «Այն, որ տիկին գլխավոր դատախազի կողմից քաղաքական հետապնդումների նախաձեռնողականություն ցուցաբերվել է և ԵԽԽՎ զեկույցը նաև հենց ուղղված է իրեն, երբ ասում է, որ սելեկտիվ հետապնդումները դադարեցրեք, դա փաստ է։ Արդյոք այդ սելեկտիվ հետապնդումները դադարեցվում են, ոչ։ Բայց քաղաքական հետապնդումներին վերջ է տրվելու»։