Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։

APA-ի փոխանցմամբ՝ համատեղ ասուլիսում Բայրամովը նշել է, որ քննարկվել են խաղաղության գործընթացի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նա դրական զարգացումների թվում առանձնացրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման մեկնարկը, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը և TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը։

Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *