Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Քել քաղաքում բնակելի շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հայ ընտանիքի հինգ անդամների մարմինները։ Զոհերի թվում են 46-ամյա հայրը, 74-ամյա տատիկը և 10, 13 ու 14 տարեկան երեք երեխաները։ Եվս երկու երեխա՝ 11-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Օֆենբուրգի ոստիկանությունը։
Ողբերգությունը բացահայտվել է նոյեմբերի 23-ի առավոտյան, երբ երեխաները դպրոց չեն ներկայացել։ Անհանգստացած ծառայությունները այցելել են ընտանիքի բնակարան, որտեղ իրավապահները հայտնաբերել են մահացածներին և տուժած երեխաներին։
Բնակարանում գազային աղտոտվածություն է արձանագրվել։ Հրշեջների նախնական գնահատմամբ՝ հնարավոր է տեղի ունեցած լինի ածխածնի մոնօքսիդի արտահոսք։ Գազից թեթև թունավորման ախտանշաններ են ունեցել նաև դեպքի վայր մտած ոստիկաններից մեկը և մեկ վկա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։