ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարում է, որ ԵՄ–ն ուկրաինական պատերազմից ի վեր Ուկրաինայի համար ծախսել է ավելի քան 235 միլիարդ եվրո։

Գործնականում, ԵՄ–ն ուկրաինական պատերազմի համար ծախսել է շատ ավելի շատ։ Պետք է հաշվել, թե ինչքան է կորցրել ԵՄ տնտեսությունը՝ ռուսական էներգակիրներից զրկվելու եւ ԱՄՆ–ից ավելի թանկ ներկրումներ իրականացնելու հետեւանքով։ Պետք է հաշվել, թե որքան է կորցրել ԵՄ–ն ուկրաինացի փախստականների վրա ծախսվող փողի տեսքով։ Եթե հանրագումարի բերենք այդ ամենը, ապա ըստ էության կստացվի շատ ավելի փող, քան ներկայացնում է Ֆոն Դեր Լայենը։

Այդ ամենը հանվել է եվրոպական տնտեսությունից, ու մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչ է ստացել Եվրոպան այդ ամենի դիմաց։ Ստացվածը պետք է լիներ Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը», բայց արի ու տես, որ «ռազմավարական պարտության» շրջափուլում հայտնվել Եվրոպան ինը, ինչի վկայություն է այն, որ Եվրոպան այսօր տեղ չի զբաղեցնում աշխարհակարգային քննարկումների գլխավոր սեղանի շուրջ, որ «գցվեց» նոյեմբերի 19–ին Շենչժենում։

Ավելին, այդ ամենին զուգահեռ, խորանում է Եվրոպայի տնտեսական համակարգի ճգնաժամը, իր հետ բերելով հանրային դժգոհության աճ։ Ու ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով եւ այ կերպ իրենց ընդդիմախոսների իրավունքներն ու հնարավորությունները սահմանափակելով։

Սա թերեւս բացառիկ իրավիճակ է միջազգային հարաբերություններում, երբ դու կորցնում ես ռազմավարական իմաստով, բայց դու էլ վճարում ես քո կորուստների համար հարյուրավոր միլիարդ եվրոներ։ Բայց, ցավոք, հաշվի առնելով, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ է այսօր ԵՄ բարձր պաշտոններում, այդ հետեւանքը դառնում է միանգամայն տրամաբանական»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *