Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ կնստի իր վարքագծով ու մտադրություններով և անմիջապես ոտքերը կդնի սեղանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ կոլեգիաների համատեղ նիստի արդյունքներով։
Լավրովի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պարբերաբար հայտարարություններ է անում Ուկրաինայի հարցով, սակայն որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացնում։
Նա նշել է, որ Ռուսաստանը երբեք բանակցային գործընթացի շուրջ շփումներ չի ունեցել Եվրահանձնաժողովի հետ, և Մոսկվան նախ պետք է հասկանա, թե ինչ դեր է ցանկանում ստանձնել Եվրոպան բանակցություններում։
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Բելառուսի դիրքորոշումը՝ ուկրաինական ճգնաժամի կայուն կարգավորման և դրա սկզբնական պատճառների վերացման հարցում։