ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից


Աշխարհ


Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և այլ դաշնակից խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերը և քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերությունները և հաստատությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է նոյեմբերի 25-ին Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Դեսպանությունը զգուշացրել  է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։ «Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – նշված է հայտարարության մեջ։

Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանը և պատրաստվել չվերթերի հնարավոր չեղարկման և օդային տարածքի փակման։

Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվների վրա։ Բացի այդ, Եմենի հութիները հարվածել են Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակին, որի հետևանքով, ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության, վիրավորվել է 11 մարդ։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Թեհրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, և որ հարձակումը հրդեհ է առաջացել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *