Ուկրաինան հաստատել է ռուսական օդանավակայանին հասցված հարվածի փաստը


Հարեվաններ


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Սավասլեյկա» ռազմական օդանավակայանին հասցված հարվածի փաստը։ Այնտեղ տեղակայված են «Կինժալ» հրթիռներ կրող ՄիԳ-31Կ կործանիչները։

Ուկրաինական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այդ օդանավակայանից պարբերաբար օդային տագնապներ են հայտարարվում Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Գերատեսչությունը նշել է, որ օդանավակայանին հասցված հարվածը կնվազեցնի Ռուսաստանի հնարավորությունները՝ հարվածներ հասցնելու ուկրաինացի խաղաղ բնակիչներին։

Ավելի վաղ մի շարք մոնիթորինգային ալիքներ հայտնել էին, որ հարվածի հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է երեք ՄիԳ-31Կ և երկու Սու-34 ինքնաթիռ։

Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ինքնաթիռների վնասվելու կամ ոչնչացման վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *