Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

«Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
     Հորդորում ենք Ձեզ՝
     Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
     Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
     Կասկածելի դեպքերում տեղեկացրե՛ք իրավապահ մարմիններին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *