Նա կարող էր ապրել խաղաղ ու բարեկեցիկ կյանքով՝ օվկիանոսից այն կողմ, բայց ընտրեց հայրենիքի ամենաթեժ կետը։ Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Մարդաշատ է Եռաբլուրը, բազմաթիվ քաղաքացիներ ու դպրոցականներ են այցլելել զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու լեգենդար հրամանատարի հիշատակին: Կարմիր Շուկայում միասին կռված Մոնթեի մարտական ընկերն ասում է՝ խռոված կլիներ ազգից, եթե ողջ լիներ ու տեսներ, որ իր պահած Արցախը դավաճանների ձեռքով հանձնվել է թշնամուն։
Կալիֆոռնիայից մինչև Արցախի սահմաններ. հերոսի անցած ուղին ու անմահ հիշատակը հավերժացնելու համար պատանիները Մոնթեի շիրիմին երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն դրա չխնայել անգամ կյանքը: Մոնթեի երազանքն ուժեղ Հայրենիք ունենալն էր։ Մինչև վերջին շունչը պայքարեց դրա համար։ Պիտի պահեինք մեր երկիրը, բայց հայրենիքի համար տարած այդքան չարչարանքներն ու զոհողությունները ջուրն ընկան ասում է զրուցակիցս։ Եռաբլուրի սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ հիշատակի կարգ կատարեց։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ