ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ քառակողմ բանակցությունները կարող են կայանալ մինչև Սուրբ Ծնունդը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, հայտնում է «Новини.Live»-ը։
Նրա խոսքով՝ Կիևը հույս ունի մինչև տարեվերջ Ռուսաստանի հետ իրականացնել ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակում։
«Մենք դա կիրականացնենք, սակայն մի քանի փուլով։ Այսինքն՝ հազար մարդ, մի քանի հարյուրական հոգանոց խմբերով, մի քանի փուլով։ Քանի որ դժվար թե հնարավոր լինի դա անել մեկ օրում»,- հավելել է նա։
Բուդանովը հայտնել է, որ ներկայումս Մոսկվայի հետ շարունակվում են համաձայնեցումները։ Քննարկվում են նաև Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերից մարդկանց տարհանման հարցերը։