Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն և Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Ժավոխիր Սինդարովը ոչ-ոքի են ավարտել Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի երկրորդ պարտիան։ Երկու պարտիաներից հետո հաշիվը 1։1 է։
Մոտ երկու ժամ ձգված պարտիան ավարտվել է 19-րդ քայլին: Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
Մրցակարգի համաձայն՝ շախմատիստները կարող են անցկացնել առավելագույնը 14 պարտիա՝ դասական շախմատի ժամանակային վերահսկմամբ։ Առաջին 40 քայլերի համար նրանց կտրամադրվի 120 րոպե, իսկ մնացած քայլերի համար՝ 30 րոպե։ 41-րդ քայլից սկսած՝ յուրաքանչյուր քայլի համար կավելացվի 30 վայրկյան։
Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը մնա հավասար, հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է վաստակել 7,5 միավոր։
Մրցախաղի երրորդ պարտիան կկայանա վաղը՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։