
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նամակ՝ Ռոմանոս Պետրոսյանին․
Ուրեմն, արևը շողում է` հոսանքը կտրվում է, արևը մայր է մտնում` հոսանքը կտրվում է, ձյուն է գալիս` հոսանքը կտրվում է, մեղմիկ փչում է զեփյուռը` հոսանքը կտրվում է, զեփյուռը քամի է դառնում` հոսանքը կտրվում է, մի հատ թեթև անձրև է գալիս` հոսանքը կտրվում է, թափով անձրև է գալիս` հոսանքը կտրվում է….
Կարող ա էս ձեր նոր սահմանադրությամբ էդ էլ կարգավորեք, հը՞ն.․․
Հ.Գ. Եկել եմ իմ Փարպիի տուն, հոսանք չկա, քամի ա եղել, ՀԷՑ-ի լարերն էլ կտրվել են (դե տենց են ասում): Ուրեմն, 19:00-ից լույս չկա, ասում են` դե մնաց վաղը, բայց դեռ քանի՞սն ա, որ մնաց վաղը, պետությունը բա իրա «հպարտ քաղաքացուն» տեր չի՞, Ռոմանո՛ս Պետրոսյան։ Դեռ ժամը 20:30 չկա, էս լարեր սարքողներն ո՞ւր են, բա էս ողջ տարածքի բնակիչները սառեն, անլույս նստեն, ինչ ա թե` մութն ընկե՞լ ա։
Զբաղվեք էս հարցով, մինչև ԹՐԻՓՓ-ը լինի կպնենք Թուրքիային։
Ես սպասում եմ մթի մեջ նստած մի ողջ համայքնի բնակիչների հետ։ Հեռախոսս լավ զարյադկա ունի, հույս չունենաք, թե կնստի։ 5 րոպեն մեկ զանգելու եմ ու գրեմ»։