Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է․ Բոճորիշվիլի

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրները երկար տարիներ համատեղ իրականացնում են տարածաշրջանային նշանակության նախագծեր։

Այս մասին «Առաջին ալիքի» «Օրվա թեմա» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ գլոբալ մարտահրավերների և առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում վրաց-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան և ներուժն ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում։

«Աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում հատկապես կարևոր են երկու երկրների միջև կարծիքների կանոնավոր փոխանակումն ու տարբեր հարցերի շուրջ հետևողական համագործակցությունը։ Ադրբեջանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը բովանդակալից է և ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն»,- ընդգծել է Բոճորիշվիլին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *