Պուտինը հանդիպել է Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը Մոսկվա է ժամանել «Սբերբանկի»՝ արհեստական ​​բանականության թեմայով համաժողովին որպես գլխավոր հյուր մասնակցելու նկատակով։

«Գիտեմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում Ղազախստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Վստահ եմ, որ ձեզ հետաքրքիր կլինի, մենք հնարավորություն կունենանք լսելու մասնագետներին, շփվելու երիտասարդների, դպրոցականների, ուսանողների հետ, խոսելու բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի լավ տեմպերը, որը մոտենում է 30 միլիարդ դոլարին։ Պուտինի խոսքով՝ հաշվարկների շուրջ 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *