Պաշտոնյաները, մեկը մյուսին գերազանցելով, փորձում են գոհացնել 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան

Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ. գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:

Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշում է Աբրահամյանը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *