Կահիրեում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել․ 21 զոհ կա


Աշխարհ


Կահիրեի օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը։

Եգիպտական ​​Կարմիր մահիկի տվյալներով՝ նավթամթերք տեղափոխող բեռնատարը շրջվել է մայրուղու վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Օղակաձև ճանապարհի վրա գտնվող Վարաք շրջանում հրդեհի հետևանքով 15 մարդ է հոսպիտալացվել Կահիրեի և Գիզայի մոտակա հիվանդանոցներ: Միջադեպը խլել է 21 մարդու կյանք», – ասվում է տեղի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *