
Իսրայելի իշխանություններին անհրաժեշտ է հրաժարվել ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանալ տնտեսական դիվանագիտության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները՝ Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մատիաս Դյոփֆների փոդքասթի ժամանակ։
«Իսրայելին իսկապես անհրաժեշտ է ձերբազատվել պատերազմական ժամանակաշրջանին բնորոշ կայուն մտածելակերպից և կենտրոնանալ տնտեսական դիվանագիտության վրա։ Օրինակ՝ նայեք Սաուդյան Արաբիային կամ ԱՄԷ-ին․ երբ նրանց ներկայացուցիչները ժամանում են Վաշինգթոն, իրենց հետ բերում են հարյուրավոր գործարարներ և գործարքներ կնքում։ Իսրայելն ունի շատ հզոր տնտեսություն և առաջատար տեխնոլոգիաներ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ օգուտ կարող է բերել Իսրայելի հետ գործընկերությունը», – ասել է Քուշները։
Jared Kushner on Israel:
I think Israel really should focus on is they need to get out of the constant wartime mindset, and I think they need to focus on economic diplomacy.
We need to start figuring out what’s the benefit of being partners with Israel. https://t.co/jn7Hhz1kUA— Clash Report (@clashreport) November 25, 2026