Ադրբեջանցիները կրկին Հայաստան են գալիս․ այս անգա՞մ ինչ են քննարկելու

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում նոյեմբերի 26-27-ը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մասնակիցները կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգը և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու դրան ինստիտուցիոնալ հիմք տալուն ուղղված նախաձեռնությունները։

Քննարկման տնտեսական բաժինը կկենտրոնանա երկարաժամկետ համագործակցության, առևտրի զարգացման և Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ստեղծման հնարավորությունների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *