Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ


Քաղաքականություն


Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ Փհենյանում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապերը կպահպանվեն Պեկինում Շվեյցարիայի դեսպանության, ինչպես նաև Բեռնում Հյուսիսային Կորեայի դեսպանության միջոցով։ «Գրասենյակի փակումը կասկածի տակ չի դնում Շվեյցարիայի և Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Շվեյցարիան կշարունակի երկխոսությունը դիվանագիտական ուղիներով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեի՝ Պեկինում Շվեյցարիայի դեսպանություն վերադառնալու համար։

Նոյեմբերի 25-ին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Աստիեին անցանկալի անձ ճանաչելու և 48 ժամվա ընթացքում երկիրը լքելու պահանջի մասին։ Փհենյանը նրան կանչել էր ԱԳՆ և պահանջել փակել դիվանագիտական գրասենյակը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *