
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար առաջարկվում է ծրագիրը երկարացնել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։
«Այս տարի հետվճարի վրա արդեն ծախսել ենք մոտ 42 մլրդ դրամ»,- նշեց Թորոսյանը։