Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում


Սպորտ


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները երկու բրոնզե մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Խորվաթիայում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 55 կգ քաշային կարգի Վաղարշակ Քեյանը և 90 կգ քաշային կարգի Դավիթ Սիմոնյանը։

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ եվրոպական ստուգատեսում մեր երկիրը ներկայացրել են նաև Հովհաննես Հարությունյանը (50 կգ), Էրիկ Առստամյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (65 կգ), Յուրա Բաբլումյանը (70 կգ), Արշակ Բաբլումյանը (75 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (80 կգ) և Իշխան Հովսեփյանը (+90 կգ)։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *