
Այսօր ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ եթե առաջիկայում՝ Մոսկվա այցերի ժամանակ, հարց դրվի, որ պետք է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը չեղարկվի, ի՞նչ որոշում կկայացնի հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը մի քանի պատճառով: Պատճառներից առաջինն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կողմից կայացված որոշում է։
Երկրորդը՝ տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին, էլ չեմ ասում, որ տեղի են ունեցել և տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է գնան, զարգանան։ Այսինքն՝ ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը»։
«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու մտադրություն չունենք, բարեկամաբար խոսելու ենք»,- ընդգծեց նա։