ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինայի հետ պատերազմի ավարտին հանգեցնող ցանկացած կարգավորման․Քուշներ

ԱՄՆ-ը կաջակցի ուկրաինական ցանկացած կարգավորման, որը կավարտի մարտական ​​գործողությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և փեսա Ջարեդ Քուշները։

«Ակսել Սփրինգեր» մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոպֆները փոդքասթի ժամանակ նրան հարցրել է, թե Վաշինգտոնը երկու կարգավորման տարբերակներից որն է նախընտրում՝ հակամարտության սառեցում, որը, ի վերջո, կհանգեցնի հրադադարի և խաղաղության, թե՞ Ուկրաինայի կողմից Դոնբասի հանձնումը՝ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցության դիմաց։

«Մենք աջակցում ենք պատերազմին վերջ տրվող ցանկացած տարբերակի։ Մենք հանդես ենք գալիս որպես միջնորդ։

Մենք ունենք երկու կողմ՝ տարբեր տեսակետներով, թե ինչպես ավարտել պատերազմը», – պատասխանել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *